9 ԽՈՐՀՈՒՐԴ ՄԱՐԿ ՏՎԵՆԻՑ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿՅԱՆՔՈՒՄ

ԸՆԴՈՒՆԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

«Մարդը չի կարող իրեն հանգիստ զգալ, քանի դեռ ինքն իրեն հավանություն չի տվել»: Եթե դուք հոժարություն չեք տալիս ինքներդ ձեզ, ձեր նիստուկացին և կյանքին առհասարակ, ապա ապրում եք՝ ինչ-որ տագնապող զգացողությամբ ձեր ներսում: Եթե դուք դեռ չեք գտել ձեր ներքին հանգիստը, ապա դա շատ մեծ խնդիր կլինի ձեզ համար անձնական առաջընթաց ունենալու ճանապարհին: Դուք ինքներդ կերտում եք ձեր մտքում ալգելքներ ու սահմանափակումներ ձեզ համար, որոնք ձեզ հուշում են, թե ինչին եք դուք արժանի, իսկ ինչին՝ ոչ: Հենց այդ մտքերն են ձեր փոխարեն որոշում ձեր հնարավորությունները: Մտքերն են ձեզ հուշում, որ դուք այն անձը չեք, ով կարող է իրականացնել իր ցանկությունները: Աշխատեք ընդունել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք այսօր կամ այնպիսին, ինչպիսին ուզում եք լինել վաղը:

ՄԻ ՓՈՐՁԵՔ ԴՆԵԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՁԵՐ ԴԻՄԱՑ

«Տարիքի հարցում ամենակարևորը ձեր վերաբերմունքն է դրա հանդեպ: Այն ամենևին ձեզ չի խանգարի, եթե դրան անմիաստ ուշադրություն չդարձնեք»: Դուք կարծում եք, թե մարդիկ լավ չեն վերաբերվում նրան, որ դուք, օրինակ, բարձրահասակ եք, տարեց եք կամ ճաղատ: Բայց դա նշանակություն ունի միայն ու միայն այն ժամանակ, երբ դուք ինքներդ եք դրան նշանակություն տալիս: Դուք սկսում եք ձեզ անհանգիստ զգալ, մտածել այն մասին, թե ինչ են հիմա մտածում ձեր մասին: Եվ հենց այդ ժամանակ մարդիկ զգում են դա և սկսում են բացասական վերաբերվել: Մինչդեռ եթե դուք ինքներդ չկենտրոնանք , մարդիկ նույնպես չեն նկատի: Կենտրոնացեք ձեր ուժեղ կողմերի վրա, և նույնը կսկսեն անել նաև մարդիկ, ովքեր շրջպատում են ձեզ:

ՈՒՐԱԽԱՑԵՔ ԵՎ ՄԱՔՍԻՄԱԼ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ ԿՅԱՆՔԻՑ

«Հումորի զգացումը, կարելի է ասել մարդկության ամենամեծ օրհնություններից մեկն է: Բացարձակապես ոչինչ չի կարող դիմանալ ծիծաղի հարվածին»: Հումորը հիանալի տարբերակ է իրավիճակը շտկելու և տրամադրությունն էլ ավելի բարձրացնելու համար: Դե իսկ բարձր տրամադրությունն ամենալավագույն հոգեվիճակն է աշխատելու համար: Թեթև հոգեվիճակով աշխատելու դեպքում միշտ ավելի հեշտ է գտնել լուծումներ անգամ ամենաբարդ խնդիրների համար:

ԲԱՑ ԹՈՂԵՔ ՁԵՐ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաճախ բարկությունը անիմաստ է, այն միանշանակ ավելի շատ վնաս է տալիս այն մարդուն, ով բարկացած իրավիճակում է, քան նրան, ում ուղղված է այդ բարկությունը: Այն անձը, ում վրա դուք խստորեն բարկացած եք, հավանաբար չի էլ գուշակում այդ մասին: Այնպես որ, ճիշտ կլինի պարզապես բաց թողնել ձեր բարկությունը: Դա ձեզ միայն հանգստություն կբերի:

ՈՉ ՈՔ ՁԵԶ ՈՉԻՆՉ ՊԱՐՏՔ ՉԷ

«Մի ասեք, որ ինչ որ մեկը ձեզ պարտական է ինչ-որ բան: Ոչ, նա ձեզ ոչինչ պարտք չէ»: Մանկության տարիներին մեր ծնողներն ամեն ինչ անում են մեր համար, և մեզ թվում է, որ մարդիկ ինչ-որ բան են պարտք մեզ: Մինչդեռ մեր կյանքի պատասխանատվությունը միևայն մեզ վրա է և միայն մեր ջանքերի շնորհիվ կարող ենք ձեռք բերել այն, ինչ ուզում եք:

ԵԹԵ ԴՈՒՔ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՔ ԳՆՈՒՄ, ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՈՉ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՐՁԱԳԱՆՔԻ

«Նոր մտքեր ունեցող մարդիկ խելագարի տպավորություն են թողնում, քանի դեռ նրանց գաղափարը չի իրականացել»: Երբ դուք սկսում եք անել ինչ-որ բան ուրիշ կերպ, հավանաբար մարդկանց մի մասը բացասական կարձագանքի դրան: Եթե մենք մեր մեջ համոզված լինենք, որ ճիշտ ուղղու վրա ենք, այլ չսպասենք ուրիշների ասածներին, ապա շատ հավանական է, որ մարդիկ նույնիսկ չփորձեն էլ քննարկել ձեզ:

ՄԻ ԼՈՂԱՑԵՔ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄՏՔԵՐԻ ԾՈՎՈՒՄ

«Դուրս նետեք ձեր գլխից բացասական մտքերը»: Այն, ինչի վրա դուք կենտրոնացած եք, որոշելու է այն, թե ինչպես են գնալու ձեր գործերը մոտ ապագայում: Եթե խորհեք միայն ձեր խնդիրների մասին, ապա ամբողջ կյանքը կապրեք՝ դրանց պատճառով տառապելով, մինչդեռ եթե ուշադրությունը սևեռեք ինչ-որ կարևոր բանի վրա, հենց դրանց էլ կհասնեք ձեր կյանքում:

ԱՎԵԼԻ ՔԻՉ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԻՔՆՆԵՐԴ ՁԵԶ ՎՐԱ

«Ամենալավագույն տարբերակը ինքներդ ձեզ ոգևորելու համար ուրիշ ինչ-որ մեկին քաջալերելն է»: Երբ դուք օգնեք ինչ-որ մեկին, դրանից երկուսդ էլ ավելի լավ կզգաք ձեզ: Բացի այդ նա էլ ձեզ օգնության ձեռք կմեկնի մեկ ուրիշ իրավիճակում: Դրական հույզերը, բարությունը փոխանցվող են և ամենակարևորը իրենց դրական էմոցիաները թողնում են հենց ձեզ վրա:

ԶԲԱՂՎԵՔ ԱՅՆ ԳՈՐԾՈՎ, ՈՐԸ ՁԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ

Տարիներ հետո դուք կզղջաք այն բաների համար, որոնք այդպես էլ չեք արել, այլ ոչ թե այն բաների համար, որոնք կատարել եք: Շարժվեք տեղից, գործեք, ստեղծեք, բացահայտեք…
Մտքեր
5 (100%) 3 votes