Անչափ համեղ լցոնած շամպինիոններ

Բաղադրությունը

15 հատ մեծ չափսի շամպինիոներ,

100 գր. հոլանդական պանիր,

3 հատ ձու,

կես գլուխ սոխ,

մայոնեզ,

աղ,

սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Շամպինիոնները լավ  լվանալ, գլխամասերը առանձնացնել պոչերից: Պոչերը մանր կտրատել և սոխի հետ տապակել 20 րոպե: Պանիրը քերել, ձուն ձվածեղ անել և մանր կտրատել: Ձուն, պանիրը և սնկի պոչերը միասին խառնել, համեմել աղով, պղպեղով և ավելացնել մայոնեզը: Սունկը լցոնել ստացված լցոնով և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում  մոտ 40րոպե:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց` Hetaqrqir.com -ը

Լցոնած շամպինիոններ
5 (100%) 1 vote

Լցոնած շամպինիոններ