Կեռասով շատ գեղեցիկ և համեղ պիրոգ

Կեռասով Պիրոգ պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչնեչը`

Կեֆիր 150 մլ.
Ալյուրը 250 գր.
Շաքարավազ  150 գր.
Ձու 2 հատ․
Կեռաս առանց կորիզի 150-200 գր․
Կարագ 50 գր.
Խմորիչ  1 տուփ

Պատրաստման Եղանակը

Ձուն հարել  շաքարավազի հետ  մինչև ստանալ միատարր զանգված:
Կտրել սառը կարագը փոքր խորանարդիկներով , ավելացնել ձվին:
Լցնել  կեֆիրը և խառնել:
Խառնել ալյուրը խմորիչի  հետ: Այնուհետև հարել միքսեռով, որպեսզի գնդիկներ չլինեն:
Յուղապատել թավան և լցնել խմորի կեսը , հետո վրան տարածել  հավասարապես կեռասի հատապտուղները, լցնել խմորի երկրորդ կեսը:
Թխել նախապես տաքացված ջեռոցում  180 աստիճան ջերմաստիճանում  50-60 րոպե: Զարդարել հատապտուղներով, ըստ Ձեր ճաշակի:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց` Hetaqrqir.com -ը

Կեռասով Պիրոգ
5 (100%) 1 vote

Կեռասով Պիրոգ