Իմաստուն մարդու հատկությունները

Իմաստուն Մարդ

1. Իմաստուն մարդու նպատակը – դրական, ստեղծագործականն է: Իմաստուն մարդու նպատակն է բոլոր տարիքում ստեղծագործել: Իմաստուն եւ վաղեմի թագավորները միշտ բարելավել են իրենց կյանքի որակը, եթե միապետը չէր ստեղծում, տապալվում էր: Այնպես է նաև մեր ժամանակներում, իմաստուն մարդու նպատակը պետք է լինի գլոբալ և ուղղված լինի դեպի բարին: Օրինակ, իմաստուն մարդը, նույնիսկ եթե նա աշխատում է որևէ գրասենյակում, ոչ թե գումար վաստակելու նախապատվությանն է հետևում, այլև բարելավում է ուրիշների կյանքի որակը:

2. Ուշադիր մարդը, ունակ է լսելու, հասկանալու ուրիշներին: Ժամանակակից մարդը, իր ցանկությունը կանի շատ կարճ ժամանակում, սովորաբար մոռանալով հիմնականը` իր ընտանիքը, ընկերներին, հարազատներին: Իմաստուն մարդը չի հայտնվի այնպիսի իրավիճակում, որ իր երեխաները օրվա մեջ իրեն տեսնեն միայն մեկ ժամ, կամ կինը որոշի հեռանալ իրենից, քանի որ լսելու ընդունակ չի: Իմաստությունը, դա ձեր շուրջը գտնվող մարդկանց լսելն է:

3.Իմաստունը, շրջապատի մարդկանց հետ հաղորդակցվում է հստակ և պարզ` նշելով տեղեկատվության որոշակի աղբյուրներ: Նա ընդունում է իր սխալները, ինքնաքննադատ է, մեղավոր է զգում սխալների համար, ճանաչում դրանք եւ ուղղում: Իմաստությունը կայանում է նաեւ նրանում, որ մարդը չի խոսում այն ​​թեմաների շուրջ, որոնց նա չի տիրապետում, անհրաժեշտության դեպքում փորձ է անում ամեն կերպ հաստատելու իր խոսքերը: Նա ինքնաքննադատ է, որը մեր ժամանակներում հազվադեպություն է, ոչ բոլոր ժամանակակից մարդիկ են կարողանում խոստովանել իրենց սխալները, լսել ուրիշի կարծիքը եւ ընդունել դրանք:

4. Իմաստուն մարդը կարողանում է գտնել խնդրի իրական պատճառը եւ վերացնել այն: Նա այլ մարդկանց չի մեղադրում իր խնդիրների համար, պարզապես այն պատճառով, որ նա ճիշտ է: Նա գտնում է խնդրի իսկական կողմը և լուծում այն:

5. Անձնական կարծիք չի հայտնում, երբ այն անհրաժեշտ չէ:

6. Նախանձ չէ և համարձակ է: Իմաստուն մարդը չի նախանձում իր մտերիմին: Նա չի սկսի քննարկել իրեն ծանոթ մարդու որևէ նվաճում` մանավանդ իր հետևից:

7. Իրական իմաստությունը վարակիչ է: Իմաստուն անձնավորության հետ հաղորդակցվելու դեպքում դուք ցանկություն կունենաք ինքնակրթությամբ զբաղվել, որպեսզի մասամբ համապատասխանեք տվյալ անձին:

8. Իմաստուն մարդուն միշտ մատնում են աչքերը: Երբեմն նույնիսկ երիտասարդները, որոնք շատ են տեսել և շատ են հասկանում, նրանց աչքերում հնարավոր է կարդալ դարերի փոշին:

9. Ժպիտը արտահայտում է սերը եւ բարությունը: Իմաստուն մարդը չի ժպտում մանրուքներում, և եթե նա ժպտում է ձեզ, ապա դուք իսկապես իր աչքերում ինչ-որ արժեք ունեք:

10. Խոսում է միայն օգտակար և դրական տեղեկությունների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց` Hetaqrqir.com -ը

Միայն իմաստուն մարդն ունի այս տասը հատկությունները
5 (100%) 4 votes

Միայն իմաստուն մարդն ունի այս տասը հատկությունները