Շատ Համով Տորթ

Բաղադրությունը

Համեղ Տորթ պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ մթերքները

Խմորի համար`

6 հատ ձու,
1,5 բաժակ ալյուր,
1,5 բաժակ շաքարավազ,
1 տուփ վանիլին,
1 թ․գ.սոդա:

Կրեմի համար`

500 մլ. սերուցք,
3 ճգ. շաքարի փոշի.
50 գր. շոկոլադ:

Զարդարելու համար`

1 տուփ շոկոլադ:

Պատրաստման եղանակները

Ձվի սպիտակուցը առանձին լավ հարել: Այնուհետև հարել ձվի դեղնուցը շաքարավազի և վանիլի փոշու հետ: Ալուրի հետ խառնել սոդան և մի մասը ավելացնել ձվի սպիտակուցի հետ և խառնել, իսկ մյուս մասը ավելացնել ձվի դեղնուցին և կրկին խառնել: Հետո ձվի դեղնուցի վրա ավելացնել ձվի սպիտակուցը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 35 րոպե:
Կրեմի համար սերուցքը լավ հարել շաքարի փոշու հետ, այնուհետև ավելացնել քերած շոկոլադ և լավ խառնել:
Խմորը, երբ պատրաստ կլինի, բաժանել երեք մասի և յուրաքանչյուրի վրա կրեմ քսել: Վերջում զարդարել քերած շոկոլադով:

Բարի ախորժակ

 

Աղբյուրը` Recipes.am

Համեղ Տորթ
5 (100%) 1 vote

Համեղ Տորթ