Ծաղկակաղամբով համեղ ուտեստ

Բաղադրությունը`

1 ծաղկակաղամբ
¾ բաժակ քերած պանիր
4 ձու
½ մանր կտրատված սոխ
2 պճեղ  սխտոր մանր կտրատված
աղ, պղպեղ
2 ճաշի գդալ ձեթ

Պատրաստման եղանակը

1․ Ծաղկակաղամբը մասնատել փոքր մասերի:
2․Ջուրը եռացնել, աղ լցնել  և ծաղկակաղամբները մի փոքր խաշել:

3․Քամել և մանր կտրատել :
4․Առանձին թավայի մեջ սոխը ձեթով սոխառած անել:
5․Երբ սոխը պատրաստ լինի, ավելացնել մանր կտրատած  ծաղկակաղամբը և սխտորը, լավ խառնել և թողնել  բաղադրիչները մի փոքր տապակվեն:
6․ Մի մեծ ամանի մեջ ձուն հարել, համեմել աղով և պղպեղով, ավելացնել քերած պանիրը և լցնել ծաղկակաղամբը, լավ խառնել և նորից լցնել թավայի մեջ:
7․Եփել ցածր կրակի տակ, կափարիչը փակ:
8․Երբ պատրաստ լինի, մեծ կափարիչի օգնությամբ շրջում ենք, որպեսզի մյուս կողմն էլ եփվի:

 Չմոռանանք, որ ծաղկակաղամբը պարունակում է մի շարք վիտամիններ` վիտամին C, K, B6, B1, B2 , B, E, ֆոլիևյան թթու: Ծաղկակաղամբը նաև պարունակում է  կենսական հանքանյութեր` կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում և մանգան: Ծաղկակաղամբի մեջ առկա է նաև սպիտակուց և ճարպեր` ոչ հագեցած ճարպեր և օմեգա 3 ճարպաթթուներ: Այսքանը իմանալով հարկավոր է շատ օգտագործել ծաղկակաղամբ:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց` Hetaqrqir.com -ը

Ծաղկակաղամբով ուտեստ
4.3 (86.67%) 6 votes

Ծաղկակաղամբով ուտեստ