Սննդամթերքներ, որոնք կօգնեն հանգիստ քնել

Սնունդն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների և հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար: Լավ սնվելը ոչ միայն նպաստում է ձեր օրգանիզմի սնուցմանը, այլև օգնում է ձեզ հանգիստ  քնել: Ուտելու սովորույթները փոխելը դա լավ տարբերակ է անքնության և քնի որոշ խանգարումների դեմ պայքարելու համար, քանի որ դեղորայքը  հաճախ վատ ազդեցություն է թողնում: Ձեզ ենք ներկայացնում Սննդամթերքներ հանգիստ քնելու համար:

1.Կաթնամթերք: Պանիրը, կաթն ու մածունը օգնում են  լավ քնել, քանի որ դրանք պարունակում են տրիպտոֆան, որը հանդիսանում է ամինաթթու և  նպաստում է սերոտոնինի արտադրությանը, որն ունի հանգստացնող  ազդեցություն և կարգավորում է քունը:

2. Մեղր. Այն նույնպես  պարունակում է տրիպտոֆան: Եթե  մեղրը ավելացնեք կաթին, ապա այն կմեծացնի քնելու կարողությունը:

3. Բանան: Դա բնական քնահաբ է: Բացի մելատոնին եւ սերոտոնին արտադրելուց, այն հարուստ է մագնեզիումով, որը մկանները հանգստացնող ազդեցություն ունի  :

4.Ածխաջրեր: Ածխաջրերով հարուստ սննդամթերքները բարձրացնում են տրիպտոֆան մակարդակը արյան մեջ: Հետեւաբար, խորհուրդ է տրվում  ճաշել թեթև, բայց  հարուստ սնունդ ածխաջրերով` հանգիստ քնելու համար :

5. Երիցուկի թեյ: Երիցուկի թեյը օրգանիզմի  վրա հանգստացնող ազդեցություն ունեն:

6. Նուշը: Նուշը  հարուստ է  մագնեզիումով, տրիպտոֆանով և երջանկության հորմոնով, որոնք նպաստում են հանգիստ քնելուն: Ինչպես նաև պարունակում է վիտամին А (քիչ քանակությամբ) և բավականին մեծ քանակությամբ  В խմբի վիտամիններ:
Նուշը բաղկացած է ջրից` 4-5%, ազոտային նյութերից` 18-19%, ճարպերից` 54-54.5%, էքստրակտային նյութերից` 17.5-18%, բջջաթաղանթից` 2.6-2.8%, մոխրացող մնացորդից` 2.5%:

Քունը խանգարող գործոններից մեկը սթրեսն է, ուստի խորհուրդ է տրվում զբաղվել սպորտով, սթրեսից ազատվելու և լավ քուն ունենալու համար:

Առողջ եղեք

Նյութը հրապարակման պատրաստեց` Hetaqrqir.com -ը

6 Սննդամթերք հանգիստ քնելու համար
4.5 (90%) 2 votes

6 Սննդամթերք հանգիստ քնելու համար