Հայաստանում շատ զույգեր կան, որոնք, չնայած երեխան ունենալու մեծ ցանկությանը, չեն կարողանում: Նրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ համապատասխան բուժում ստանալու համար: Այդ կապակցությամբ արտերկրում ստեղծվել է հիմնադրամ՝ «Հայ» ասոցիացիան, որը ֆինանսավորում է հայ զույգերին (հայ լինելը պարտադիր է- խմբ.)՝ երեխա ունենալու համար:
«Մեր կազմակերպությունը ոչ մի շահույթ չի հետապնդում։ Մեր նպատակն է  աշխարհի բոլոր հայերով միանալ ու թեկուզ փոքր ներդրումներով օգնել հայ ընտանիքներին, Հայաստանում մեծացնել ծնելիությունը։ Նրանք ովքեր ցանկանում են երեխա ունենալ, բայց առողջական խնդիրներ ունեն և չունեն գումար դրանք լուծելու համար, հիմնադրամը տրամադրում է միջոցներ»,- ասաց «Հայ» հիմնադրամի համահիմնադիր անդամներից մեկը՝ Դավիթը:
«Ոչ ոքի առձեռն գումար չենք վճարում: Զույգը դիմում է հայկական բուժհաստատությանը, հերթագրվում։ Հերթը հասնելուց հետո հիմնադրամը գումարը փոխանցում է բուժհաստատությանը՝ բանկային տարբերակով, ինչից հետո էլ սկսվում է բուժումը: Նման օրինակներ արդեն ունենք. արդյունքները նկատելի են»,- պարզաբանեց Դավիթը:
Մեր զրուցակիցը նշեց, որ հիմնադրամի անդամներից են դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, Սերժ Թանկյանը, Իվետա Մուկուչյանը և այլք:
Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:
Նյութի աղբյուրը` newsday.am
ԼԱՎ ԼՈՒՐ. Նրանք, ովքեր երեխա չեն կարողանում ունենալ,«Հայ» ասոցիացիան ֆինանսապես կաջակցի:
3.8 (75.79%) 19 votes

ԼԱՎ ԼՈՒՐ. Նրանք, ովքեր երեխա չեն կարողանում ունենալ,«Հայ» ասոցիացիան ֆինանսապես կաջակցի: